Պատահարներ

Բնակարանի խնդիր ունեցող կինը հուզական վիճակում սպառնացել է, որ պատուհանից ցած կնետվի

WRed 145 դիտում
Բնակարանի խնդիր ունեցող կինը հուզական վիճակում սպառնացել է, որ պատուհանից ցած կնետվի

Մայիսի 14-ին՝ ժամը 14։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ քաղաքացի Լուսինե Խ․-ն (ծնված 1976 թ․) գտնվում է հուզական անկայուն վիճակում և ունի բնակարանային խնդիր։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Լուսինե Խ․-ին տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250