Պատահարներ

Լոռու մարզում 42-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. կան վիրավորներ

WRed 195 դիտում
Լոռու մարզում 42-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. կան վիրավորներ

Մայիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Թիրաբյանը իր վարած Opel մակնիշի 36 OZ 563 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի եւ Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից եւ բախվել մայթեզրի ծառին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Վթարի հետեւանքով վարորդն ու 33-ամյա ուղևորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250