Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են Նարեկ գյուղի մոտ մոլորված քաղաքացիներին, կինը եղել է 3 երեխաների հետ

WRed 1 րոպե 226 դիտում
Փրկարարները հայտնաբերել են Նարեկ գյուղի մոտ մոլորված քաղաքացիներին, կինը եղել է 3 երեխաների հետ

Մայիսի 28-ին, ժամը 18։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղից դեպի «Գյոլասոր» կոչվող նախկին բնակավայր տանող հատվածում քաղաքացիները (մայր և 3 երեխա) մոլորվել են։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։


Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Նարեկ գյուղից մոտ 15 կմ հեռավորության վրա՝ «Ճանշին» կոչվող հատվածում, հայտնաբերել են Մարինե (ծնված 1980 թ․), Հասմիկ (ծնված 2005 թ․), Ժորա (ծնված 2008 թ․), Արտակ (ծնված 2008 թ․) Ա․-երին և տեղափոխել Արտաշատ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցում գտնվող վագոն-տնակ։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250