Պատահարներ

Գյումրիում թափառող 6-7 շուն հաձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա. երեխան բազմաթիվ վնասվածքներ ունի

WRed 238 դիտում
Գյումրիում թափառող  6-7 շուն հաձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա. երեխան բազմաթիվ վնասվածքներ ունի

Գյումրու «Մուշ» թաղամասում թափառող վեց-յոթ շուն հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝  նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Aravot.am-ի տեղեկություններով, երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից  էլ՝  մայրաքաղաք։  Aravot.am-ին այս տեղեկությունը հաստատել է «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը։ Նա ասաց, որ իրենք առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, բայց քանի որ երեխան պարանոցի շրջանում կծած վերքեր ուներ ու նեղ մասնագիտական օգնության կարիք կար, նրան տեղափոխել են մայրաքաղաք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։ 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250