Պատահարներ

Թուրքիայում 20-ամյա երիտասարդ է սպանվել քրդական երաժշտություն լսելու համար

WRed 212 դիտում
Թուրքիայում 20-ամյա երիտասարդ է սպանվել քրդական երաժշտություն լսելու համար

Մայիսի 31-ին Անկարայում 20-ամյա երիտասարդ է սպանվել ավտոմեքենայում քրդակա երաժշտություն միացնելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Բարըշ Չաքանի ընտանիքի անդամները «Mezopotamya» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել են, որ Չաքանի սպանության պատճառը քրդական երաժշտություն լսելն է։

Մինչդեռ Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ազանի ժամանակ (մուսուլմանական աղոթքի կանչ) Չաքանը ավտոմեքենայում բարձր երաժշտություն է միացրել և դեպքը տեղի է ունեցել վերջինիս նախազգուշացնելուց անմիջապես հետո։

Նշվում է, որ 3 հանցագործ դանակով հարվածել են երիտասարդի սրտին։ Դեպքի առնչությամբ Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել։ Հանցագործները ձերբակալել են։

Չաքանի հարազատներից մեկը լրատվամիջոցին պատմել է, որ մինչ այդ քրդական երաժշտություն լսելու պատճառով իրենք նույնպես հարձակման են ենթարկվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250