Պատահարներ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

WRed 132 դիտում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Այս տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մայիսի լույս 30-ի գիշերը ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ մայրաքաղաքում հաշվառված 36-ամյա մի տղամարդ թմրամիջոց է պահում և օգտագործում։ Կասկածվողը Փարաքար գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 65 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց էր։

 

Օրերս Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության ևս մեկ դեպք են բացահայտել։ Այս անգամ կասկածվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում ու բերման ենթարկվեց բաժին։ Երևանի բնակիչ, 22-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, ինչպես նաև մարիխուանա։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250