Պատահարներ

20-ամյա երիտասարդը կալանավորվել է կեղծ փողեր պատրաստելու մեղադրանքով

WRed 308 դիտում
20-ամյա երիտասարդը կալանավորվել է կեղծ փողեր պատրաստելու մեղադրանքով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 1 թաղամասից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Օրբելի փողոցում հաշվառված, 20-ամյա Վաչագան Սողոմոնյանին, որն այս տարվա մայիսի 26-ից ոստիկանության կողմից հետախուզվում էր, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները մի քանի հասցեներում դարանակալումներ են կատարել, մինչև հայտնաբերել են նրան, այնուհետև Երևանում նրա կողմից վարձակալական հիմունքներով գտնվող բնակության վայրից՝ Տիգրան Մեծի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 20 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ մոտ 9 հատ, ինչպես նաև դրամ պատրաստելու տպիչ սարք։

Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ Վ. Սողոմոնյանը ոչ միայն նման արարք է կատարել, այլ նաև մի շարք յուրացումներ և գույքի դիտավորյալ վնասումներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ յուրացումների թիվն անցնում է մի քանիսը, և նա նաև կարողացել է հմտորեն խաբել հանրապետությունում գործող մի քանի ընկերությունների մենեջերների։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250