Պատահարներ

Բուսաբանական այգում ինքնակամ կառույցներ են քանդվել

WRed 169 դիտում
Բուսաբանական այգում ինքնակամ կառույցներ են քանդվել

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Բուսաբանական այգու տարածքում Երևանի քաղաքապետի որոշումներով ինքնակամ կառույցներ են քանդվել:

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից Երևանի քաղաքապետի համապատասխան (1676-Ա, 1677-Ա) որոշումները կատարելու նպատակով համատեղ կազմակերպված միջոցառումների արդյունքում քանդվել են Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող՝ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող, պետական սեփականություն հանդիսացող հողամասում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ընկերությունների կողմից կառուցված ապօրինի քարե պատը և մետաղական շվաքարանը:
 

Ապօրինի շինությունների քանդումն իրականացվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա հարուցված վարչական վարույթներով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից իրականացված պատշաճ վարչարարության շնորհիվ ընդունված՝ Երևանի քաղաքապետի քանդման համապատասխան որոշումների հիման վրա»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250