Պատահարներ

Վարդանանց փողոցում մեքենան շրջվել է՝ վնասելով խանութի ապակիները

WRed 225 դիտում
Վարդանանց փողոցում մեքենան շրջվել է՝ վնասելով խանութի ապակիները

Հունիսի 8-ին, ժամը 23։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոբերտ Մ․, ծնված 1999 թ․) շրջվել է՝ վնասելով մոտակայքում գտնվող «Ծորակների տուն» խանութ-սրահի ապակիները։

Վարորդին և ուղևոր Ռաֆայել Օ․-ին (ծնված 1999 թ․) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հոսպիտալացրել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250