Պատահարներ

Մեղրաձորի չշահագործվող հանքում մահացած 3 երիտասարդները հորեղբոր տղաներ են. մանրամասներ

WRed 241 դիտում
Մեղրաձորի չշահագործվող հանքում մահացած 3 երիտասարդները հորեղբոր տղաներ են. մանրամասներ

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող՝ չօգտագործվող հանքախորշում այս կեսգիշերին մահացած երիտասարդ երեք տղաները ազգականներ են։

Մեղրաձորցի երիտասարդների համագյուղացիներից մեկը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ երիտասարդները հորեղբոր տղաներ են։ Նրանցից 34-ամյա Բագրատ Խաչատրյանը եւ 29-ամյա Հայկ Սաֆարյանը ամուսնացած են, մեկական մանկահասակ երեխա ունեն, երկուսի կանայք էլ հղի են, սպասում են երկրորդ զավակին։

27-ամյա Արամ Գոգոլյանը, ըստ համագյուղացու, պետք է շուտով նշանվեր։

Նշենք, որ երիտասարդները հանքավայրի աշխատակիցներ են, նրանք, նախնական տեղեկություններով, փորձել են ինքնաշեն միջոցներով մտնել հանքախորշեր և այնտեղից սիրողական մակարդակով հանքաքարեր հանել, ինչի ժամանակ թունավորվել են գազից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները 2 կմ քայլելով են դուրս բերել մահացածների մարմինները։ 5 մեղրաձորցի դրանից հետո թունավորմամբ դիմել էր Հրազդանի բժշկական կենտրոն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250