Քաղաքականություն
Աշխարհի բոլոր երկրներում այդպիսի ակցիաներ իրականացվում են այս օրերին. Արփինե Հովհաննիսյան
WRed
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հասկանում եմ, որ ձեզնից հոդաբաշխ բացատրություն ստանալը անշնորհակալ գործ է։ Բայց այնուամենայնիվ ոստիկանությանը դիմազրկած դիմակամոլ իշխանության ներկայացուցիչներ ունա՞կ եք հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու եք բոլոր կանոնների պահպանմամբ միայնակ ակցիա իրականացնող Ռուբեն Մելիքյանին եւ այլ նման ակցիա իրականացնող քաղաքացիների բերման ենթարկել։ Աշխարհի բոլոր երկրներում այդպիսի ակցիաներ իրականացվում են այս օրերին եւ դա իրավաչափ է»։