Հասարակություն

Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում․ զգացվել է Երևանում

Ofelya
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում․ զգացվել է Երևանում

Ապրիլի 4-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Թուրքիայում՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս, 5․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։


«ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 5․2 մագնիտուդով երկրաշարժ՝ հյուսիսային լայնության 38․83⁰ և արևելյան երկայնության 43․54⁰ աշխարհագրական կոորդինատներով, Թուրքիայում՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս, օջախի 7 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7 բալ։Երկրաշարժը 2 բալ ուժգնությամբ զգացվել է Երևանում, ինչպես նաև Շիրակի և Արարատի մարզերում»,- այդ մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250