Պատահարներ

Կալանավորված անձի համար բերված դեղորայքի տարայում հայտնաբերվել են թմրամիջոցներ

WRed 1 րոպե 112 դիտում
Կալանավորված անձի համար բերված դեղորայքի տարայում հայտնաբերվել են թմրամիջոցներ

Մարտի 12-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել քաղաքացի Ս. Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն. Պ.-ի համար բերված դեղորայքը, որի արդյունքում «Կարդիոմագնիլ» մակնշմամբ տարայի խցանում առկա թաքստոցից հայտնաբերվել են 1.87 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 3.00 և 3.05 գրամ քաշերով, մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածներ, իսկ «Vitamin C»-ի տարայի խցանի միջից հայտնաբերվել է 2.73 գրամ քաշով, արտաքուստ անհայտ ծագման դեղնավուն, կասկածելի զանգված։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250