Պատահարներ

Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու КамАЗ-ը․ տուժածին տեղափոխել են հիվանդանոց

WRed 1 րոպե 412 դիտում
Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու КамАЗ-ը․ տուժածին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սարգիս Ս.-ի վարած Opel մակնիշի և Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Արտուշ Դ.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդ Սարգիս Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ա. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250