Պատահարներ

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին «Պորշ Պանամերա» մակնիշի մեքենայի լուսարձակներ հափշտակած անձին

WRed 200 դիտում
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին «Պորշ Պանամերա» մակնիշի մեքենայի լուսարձակներ հափշտակած անձին

Հունիսի 8-ին, ժամը 5-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ հափշտակել են Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Պորշ Պանամերա» մակնիշի մեքենայի լուսարձակները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։


Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզների ձեռնարկած որոնողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ մեքենայի
լուսարձակները բացահայտ հափշտակել է Աղասու փողոցի 26-ամյա մի բնակիչ:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 12-ին, ժամը 18-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և խոստովանել կատարածը:

Հանգամանքները պարզվում են:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250