Պատահարներ

Ոստիկանության շենքի դիմացի թունելում Mercedes-ը բախվել է բետոնե հենապատին․ կա վիրավոր

WRed 126 դիտում
Ոստիկանության շենքի դիմացի թունելում Mercedes-ը բախվել է բետոնե հենապատին․ կա վիրավոր

Հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Մհեր Մնացականյանը իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Հերացի փողոցից դեպի Խանջյան թունել տանող ճանապարհահատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի թունելի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հենապատին և մասամբ հայտվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ որոշ չափով փակելով այն, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող Երևանի ճանապարհային ոստիկանության 3 աշխատակիցներ, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250