Պատահարներ

Վանաձորցի «Կոկոյին» հանձնելիք շոկոլադների մեջ հայտնաբերվել է հերոինի նմանվող զանգված

WRed 225 դիտում
Վանաձորցի «Կոկոյին» հանձնելիք շոկոլադների մեջ հայտնաբերվել է հերոինի նմանվող զանգված

Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկի քրեակատարողական հիմնարկի ծառայողները հանձնուքի մեջ հայտնաբերել ու բացահայտել են խոշոր չափի հերոինի նմանվող սպիտակ փոշենման զանգված:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Արթիկի գաղութում իր պատիժը կրող վանաձորցի Կորյուն Մուրադյանին, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ, այցի եկած քաղաքացին հանձնուք է հանձնել, որի մեջ քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են հերոինի նմանվող թմրանյութ:

Փոշենման զանգվածը լցված է եղել 27 հատ շոկոլադե կոնֆետների մեջ:

Փաստի առթիվ Արթիկ քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250