Հասարակություն
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. քննարկվել են նաև ներքաղաքական հարցեր
WRed
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, այս մասին Սիմոնյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում.
«ԱԺ-ում հանդիպում ունեցա ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները և ընդգծեցինք ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը։
Հանդիպումն անցավ երկկողմ վստահության և անկեղծության մթնոլորտում», - նշել է ԱԺ փոխխոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուբլին կտրուկ աճել է. փոխարժեքներն ապրիլի 3-ի դրությամբ
Ողբերգական ավտովթար՝ Չարենցավան-Ֆանտան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
5.0