Պատահարներ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում․ ГАЗ-53-ը սարամիջյան ճանապարհին մի քանի պտույտ գլորվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

WRed 1 րոպե 191 դիտում
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում․ ГАЗ-53-ը սարամիջյան ճանապարհին մի քանի պտույտ գլորվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր, հուլիսի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21։30-ի սահմաններում ГАЗ-53 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքից դեպի Կուլալի տանող ավտոճանապարհին, սարամիջյան հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։

Վթարի հետևանքով Գավառ քաղաքի բնակիչ 30-ամյա Արման Խաչիկյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները և Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը։

[adf8cce5e740f9b8fb3e278808fc83da.jpg]

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը․ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250