Քաղաքականություն
Աջակցում եմ Հայաստանի ժողովրդին. ԱՄՆ կոնգրեսական
WRed
ԱՄՆ կոնգրեսական, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թոնի Կարդենասն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին հուլիսի 12-ից Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:
«Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի կողմից վերջերս հայկական սահմանին կատարած ագրեսիայի ֆոնին: Այս անիմաստ բռնությունը սպառնալիքի տակ է դնում անմեղ քաղաքացիական անձանց կյանքը: Պետք է ձեռնարկվեն սրացումը կանխող քայլեր՝ նոր կորուստներից խուսափելու համար»,-հայտարարել է կոնգրեսական Կարդենասը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
WRed
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
WRed
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
WRed
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
WRed