Հասարակություն
17։00-ից ընտանիքներով հավաքվում են Ջերմուկի տաքսիների կանգառում. Այնտեղից գնալու ենք Ամուլսար. Շիրակ Բունիաթյան
WRed
Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ այսօր ժամը 17։00-ից սկսած ընտանիքներով հավաքվում են Ջերմուկի տաքսիների կանգառում և այնտեղից իրենց միացած մարդկանց հետ 18։00-ին գնալու են Ամուլսար՝ առաջ քաշելու իրենց պահանջները։
«ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ»,- հավելել է բնապահպանը։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Ամուլսարում հավաքը դադարեցվեց և կշարունակվի այսօր: Հանրության պահանջներից ոչ մեկը դեռևս չի բավարարվել:
Հանրության հիմնական պահանջն է՝ ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը, վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Փաստաբանը՝ 18- ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին
5.0
Գարեգին Բ-ի պատգամը՝ Սուրբ Հարության տոնի առիթով
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնամարտ են կազմակերպել. Ալեն Սիմոնյանը հորդորել է արագ արձագանքել
5.0