Այլ

18:00 Լուրերը մեկ տողով. Պայթյուններ, դիվանագիտական մերժումներ ու էներգետիկ շոկ

Rita M.
18:00 Լուրերը մեկ տողով. Պայթյուններ, դիվանագիտական մերժումներ ու էներգետիկ շոկ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.




• Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, սակայն ուժգին հարվածների ձայները լսվում են, իրավիճակը շարունակում է լարված մնալ։


 • Բահրեյնում հակաօդային պաշտպանության Patriot հրթիռը ԱԹՍ որսալիս բախվել է նավթի պահեստին՝ վնաս պատճառելով։


 • Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին ամերիկացի օդաչուի հաջող փրկության կապակցությամբ՝ ընդգծելով իսրայելցիների աջակցությունը։


• Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել է ընդունել Թրամփի ուղերձը՝ նշելով, որ նման որոշումները կախված են բարձրագույն ղեկավարությունից։


• Զելենսկին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը խոչընդոտում է Ուկրաինայի նպատակներին՝ միաժամանակ օգուտ բերելով Ռուսաստանի տնտեսությանը։


 • Կիևը սպասում է ամերիկյան պատվիրակության այցին՝ խաղաղ բանակցությունների վերականգնման և անվտանգության երաշխիքների ամրապնդման նպատակով։


 • ՌԴ ներկայացուցիչ Դմիտրիևը կոչ է արել ԵՄ-ին ու Մեծ Բրիտանիային գնել ռուսական էներգակիրներ և կանխատեսել նավթի գնի աճ մինչև $150։


 • «Օրիոն» տիեզերանավում կրկին խափանվել է զուգարանը՝ սառույցի առաջացման պատճառով, որը փորձել են լուծել արևի ուղղությամբ թեքումով։


 • NASA-ի անձնակազմին խորհուրդ է տրվել հեղուկ թափոնները հավաքել տարաներով՝ մինչև համակարգի լիարժեք վերականգնումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250