Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին
WRed
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Aysor.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Այո, հետևում ենք, բոլորս հետևում ենք զարգացումներին», - ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետը հանդիպի Ամուլսարի տարածքում հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներին, Մանե Գևորգյանն ասաց, որ այս պահին մեկնաբանություն տալ չի կարող։
Հիշեցնենք՝ Ամուլսարում չորրորդ օրն է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաները։ Իրավիճակը լարվել է այն բանցի հետո, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարել է, որ «սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը»։
Նմանատիպ հոդվածներ
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
WRed
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
WRed
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
WRed
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
WRed