Հասարակություն

Եղբայրական Լիբանանին Հայաստանից ուղարկվելիք երեք օդանավերից առաջինը տեղ հասավ. Զոհրաբ Մնացականյան

WRed 144 դիտում
Եղբայրական Լիբանանին Հայաստանից ուղարկվելիք երեք օդանավերից առաջինը տեղ հասավ. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանից մարդասիրական օգնության առաջին օդանավը հասավ Լիբանան: Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

 

«Եղբայրական Լիբանանին Հայաստանից ուղարկվելիք երեք օդանավերից առաջինը տեղ հասավ։ Հայաստանից բաց սրտով՝ Բեյրութին»,- գրել է նախարարը:

 

​Օդանավում բացառապես դեղորայք և բժշկական տաբեր պարագաներ են։ Հայաստանը ևս երկու օդանավ օգնություն կուղարկի Լիբանան։ Բեյրութ ուղևորվող երկրորդ և երրորդ ինքնաթիռներում արդեն կլինի հայ համայնքի համար նախատեսված օգնություն՝ գույք, պարենամթերք՝ այն, ինչ Հայաստանից խնդրել է լիբանանահայ համայնքը: Երկրորդ ինքնաթիռը Լիբանան կուղևորվի օգոստոսի 9-ին, երրորդը՝ օգոստոսի 11-ին:

 

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ 

Պայթյունի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 154 մարդ, նրանից 25-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Եվս 60 անհետ կորած կա։ Տուժել է ավելի քան 5000 մարդ։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250