Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել դաշինքի անդամ երկրներին․ Ռյուտտե

Ofelya 1 րոպե 108 դիտում
ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել դաշինքի անդամ երկրներին․ Ռյուտտե

ՆԱՏՕ-ն գտնվում է բարձր պատրաստականության վիճակում և պատրաստ է պաշտպանել դաշինքի անդամ երկրներին։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն՝ անդրադառնալով վերջին զարգացումներին։


Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին դաշինքը արդեն գործնականում ցուցադրել է իր հնարավորությունները։ Մասնավորապես, նշվել է, որ հաջողվել է կասեցնել Իրանից արձակված բալիստիկ հրթիռներ, որոնք ուղղված էին Թուրքիայի տարածքի վրա։


Ռյուտտեն նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ կապված Հորմուզի նեղուցի հետ։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները միասնական դիրքորոշում ունեն Իրանի հարցում։


Դաշինքի ներսում, նրա խոսքով, կարևոր է համարվում, որպեսզի Իրանը չունենա ոչ միջուկային զենք, ոչ էլ բալիստիկ հրթիռների զարգացման հնարավորություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250