Այլ

ՕՄՕՆ-ականները վերահսկողության տակ են առել Մինսկի հեռուստակենտրոնը

WRed 1 րոպե 272 դիտում
ՕՄՕՆ-ականները վերահսկողության տակ են առել Մինսկի հեռուստակենտրոնը

Մինսկում ՕՄՕՆ-ը ուժեղացված հսկողության տակ է առել բելառուսական հեռուստառադիոընկերության շենքը, ուր այսօր անձնակազմերով ժամանել էին Բելառուսի խորհրդարանի վերին պալատի ղեկավար Նատալյա Կոչանովան և երկրի նախագահի մամլո քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, սաղավարտներով և մետաղական վահաններով ՕՄՕՆ-ականներին նկատել են շենքի առաջին հարկում, սակայն նրանց հստակ թիվը պարզել չի ստացվել:

Նշվում է, որ «Բելհեռուստառադիոընկերությունն» աշխատում է շուրջօրյա, և շենքի ներսում գտնվում են աշխատակիցներն ու տեխնիկական անձնակազմը: Այստեղ այսօր կայացել է Էյսմոնտի և Կոչանովայի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է երկրում տիրող իրավիճակը: Կարծիք կա, որ նրանք համոզել են պետական հոռուստաընկերության աշխատակիցներին գործադուլ չանել, որի հավանականության մասին նրանք ավելի վաղ հայտնել էին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250