Այլ

Լուկաշենկոն հայտնել է՝ որն է իր միակ նպատակը

WRed 1 րոպե 556 դիտում
Լուկաշենկոն հայտնել է՝ որն է իր միակ նպատակը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր միակ նպատակը` անկախ պետության պահպանումն է: Նրա խոսքերը տարածել է  БЕЛТА գործակալությունը:

«Այս պահին ես այլ նպատակներ չունեմ, բացի պետության անկախությունն  ու  կայունությունը պահպանելը»,- ասել է Լուկաշենկոն ՊՆ Ռազմավարական կառավարման կենտրոնում կայացած հանդիպմանը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ համաձայնության է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի համաձայն՝ առաջին իսկ խնդրանքի դեպքում Ռուսաստանը համակողմանի օգնություն կցուցաբերի Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Մինսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքները դարձել են բողոքի ակցիաների առիթ: Դրանք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250