Պատահարներ

Հայրը ջրամբարում ձուկ որսալիս նկատել է, որ իր 10-ամյա աղջնակը ջրահեղձ է լինում. մանրամասներ երեխայի մահվան դեպքից

WRed 1 րոպե 418 դիտում
Հայրը ջրամբարում ձուկ որսալիս նկատել է, որ իր 10-ամյա աղջնակը ջրահեղձ է լինում. մանրամասներ երեխայի մահվան դեպքից

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզում ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում գտնվող Ծովինար ջրամբարի մոտից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի, ով գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 10-ամյա Կարինե Հ.-ն էր:

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ հայրը եկել է Ծովինար ջրամբար ձուկ որսալու եւ իր հետ է բերել երեխային, մի պահ աղջիկը անհայտացել է հոր տեսադաշտից եւ հայրը փնտրելով նրան, գտել է ջրում ու ինքնուրույն դուրս բերել, որից հետո ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց, ճանապարհին մահացել է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից