Այլ

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգիռ են հակամարտության կարգավորման հարցում. Լավրով

WRed 162 դիտում
Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգիռ են հակամարտության կարգավորման հարցում. Լավրով

Ռուսաստանի արտգորնախարար Սերգեյ Լավրովը ՄՄՀՊԻ-ի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգիռ են հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը: 

Լավրովը նաև տեղեկացրել է, որ նախօրեին խնդրի վերաբերյալ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Զեյհուն Բայրամովի հետ:

«Այնպիսի զգացում ունենք, որ 2 կողմերն էլ շահագրգիռ են իրավիճակը հանդարտեցնելու հարցում, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք համանախագահների ներկայացուցիչները (խմբ.՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի) կկազմակերպեն տարածաշրջանում»,- ասել է Լավրովը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250