Քաղաքականություն

«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ». Արցախի դրոշի պատճառով սպառնացել են ֆրանսիացի քաղաքապետին

WRed 1,006 դիտում
«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ». Արցախի դրոշի պատճառով սպառնացել են ֆրանսիացի քաղաքապետին

Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի ղեկավար Մառլեն Մուղիեն ֆեյսբուքյան իր էջում կատարած հրապարակման մեջ անդրադարձել է Արցախի դրոշը բարձրացնելու պատճառով ադրբեջանցիների կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքներին: 

 

Քաղաքապետը պատմել է, որ օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի ներխուժել են քաղաքապետարան և պահանջել քույր քաղաքների դրոշների շարքից հեռացնել Արցախի դրոշը: Գործը հասել է անգամ նրան, որ Փարիզում Ադրբեջանի դեսպանը զանգահարել է Մուղիենի տեղակալին և դրոշը հեռացնելու համար կրկին սպառնալիքներ հնչեցրել: 

 

«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ, և դուք չեք որոշելու, թե ինչ օրենքներ կամ կարգեր կլինեն այստեղ: Որևէ մեկը չի կարող մեր փոխարեն որոշել` ում հետ կարող ենք շփվել և ում հետ՝ ոչ։ Ադրբեջանը, Ալիևն ու նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ բարեկամությունը չի կարող զրոյացվել կամ չեղարկվել, մեր ժողովուրդը հարգում ու գնահատում է Շուշիի և ընդանուր Արցախի բնակչությանը»,- գրել է քաղաքապետը:

 

Մուղիեն նաև հավելել է, որ Բուրգ լե Վալանսում Արցախի դրոշը խորհրդանշում է բարեկամություն մի ժողովրդի հետ, որին Ադրբեջանն ամեն օր սպառնում է ոչնչացնել
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250