Հասարակություն

Ադրբեջանի զինված ուժերը ակտիվորեն շարժվում են Հայաստանի սահմանների մոտակայքում գտնվող այսպես կոչված «գորշ գոտի».wargonzo

WRed 5,887 դիտում
Ադրբեջանի զինված ուժերը ակտիվորեն շարժվում են Հայաստանի սահմանների մոտակայքում գտնվող այսպես կոչված  «գորշ գոտի».wargonzo

Ադրբեջանի զինված ուժերը ակտիվորեն շարժվում են Հայաստանի սահմանների մոտակայքում գտնվող այսպես կոչված  «գորշ գոտի»: 

 

Այս մասին հայտնում են Ռուսաստանի անվտանգության ուժերից՝ wargonzo-ի աղբյուրները, որոնք ուղղակիորեն կապված չեն խաղաղապահ զորախմբի գործունեության հետ: 

Նրանց խոսքով ՝ օգտվելով ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակից ՝ ադրբեջանական զինուժը փորձում է բարելավել իրենց դիրքերը ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում: 

Դա պայմանավորված է նաև նրանով, որ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Արցախի որոշ շրջաններ անցնելուց հետո՝ սահմանի անվտանգությունն ապահովող հայկական ծառայությունները ստացան լրացուցիչ պատասխանատվության գոտիներ, քանի որ պայմանական (և ինչ-որ տեղ բավականին իրական) ճակատը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելացավ մի քանի տասնյակ կիլոմետրով: Մինչ սահմանների գծանշման հետ կապված իրավիճակը մշուշոտ է, և այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, Ալիևը հույս ունի «խորամանկորեն» «կտրել» Հայաստանից լրացուցիչ տարածքները: Թե հատկապես ինչ տարածքերի վրա  «աչք ունի» սահմանակից պետությունը @wargonzo նախագիծը խոստանում է բացահատել առաջիկայում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250