Այլ

Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

WRed 337 դիտում
Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար Երևան քաղաքի Էստոնական փողոցում և Արզումանյան փողոցի Հալաբյան-Շինարարներ փողոցների հատվածում 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում կկատարվի նշված փողոցների առանցքային գծանշման տեղափոխություն և միաժամանակ՝ Հալաբյան փողոցից դեպի Շինարարների փողոց երթևեկության ուղղության աջ կողմերում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250