Քաղաքականություն

Հայրենիք են վերադարձել նաև մինչև պատերազմը գերեվարված անձինք. Արտակ Զեյնալյան

WRed 192 դիտում
Հայրենիք են վերադարձել նաև մինչև պատերազմը գերեվարված անձինք. Արտակ Զեյնալյան

Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը մենք ևս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը: Այս մասին ասվում է իրավապաշտպան, Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի տարածած հայտարարության մեջ: 

 

 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից