Պատահարներ
Դինքի սպանության գործով ևս 1 սպա է ձերբակալվել
Unknown
Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության քրգործի շրջանակներում ձերբակալվել է կասկածյալ Օքան Շիմշեքը, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքական դատարանը հունվարի 8-ին Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին սպա Օքան Շիմշեքին ձերբակալելու որոշում էր կայացրել՝ Դինքի սպանության ծրագրի մասին տեղյակ լինելու և այն թաքցնելու համար: Թուրքիայի իրավապահ մարմինները Շիմշեքին ձերբակալել են Մանիսա քաղաքում: Օրեր առաջ թուրքական դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով ձերբակալվել էին նաև ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը:
Նմանատիպ հոդվածներ
Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին
Unknown
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Unknown
Ինչ պլաններ ունեն Ադրբեջանն ու Թուրքիան. «Կոմերսանտը» քարտեզ է հրապարակել
Unknown
Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն. Razm.info
Unknown