Հասարակություն

Ավազային փոթորիկ՝ Կրետե կղզում. երկինքը ստացել է նարնջա-կարմիր երանգներ

Ofelya
Ավազային փոթորիկ՝ Կրետե կղզում. երկինքը ստացել է նարնջա-կարմիր երանգներ

Հունաստանի Կրետե կղզում արձանագրվել է ավազային փոթորիկ, որի հետևանքով երկինքը ստացել է նարնջա-կարմիր երանգներ։ Դա պայմանավորված է եղել մթնոլորտում ավազի բարձր խտությամբ, հաղորդում են լրատվամիջոցները։


Բնական երևույթը ուղեկցվել է ուժեղ քամով և պտտահողմով, ինչն էլ մեծ վնաս է հասցրել ափամերձ Պախիա Ամմոս բնակավայրին։  Տեղեկությունների համաձայն՝ շրջվել է բեռնատարներ, արմատախիլ են եղել ծառեր, ինչպես նաև վնասվել են մի շարք շինություններ:


Նշվում է, որ բնակիչներին և այցելուներին խորհուրդ է տրվել մնալ փակ տարածքներում՝ խուսափելու համար աղտոտված օդի ազդեցությունից։ Օդում փոշու մակարդակը գերազանցել է 1000 մկգ/խմ-ը, իսկ օդերևութաբանները նախազգուշացնում են, որ Սահարայից նոր ավազային հոսք է սպասվում։


5940683268321643773.jpg 93.4 KB


5940683268321643774.jpg 40.43 KB


5940683268321643775.jpg 93.36 KB

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից