Քաղաքականություն

Եթե երկրի ղեկավարը կպած լիներ գործին, գերիների հարցը հիմնականում կարելի էր լուծել. Վազգեն Մանուկյան

Gohar Vardanyan 164 դիտում
Եթե  երկրի ղեկավարը կպած լիներ գործին, գերիների հարցը հիմնականում կարելի էր լուծել. Վազգեն Մանուկյան

Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար։ Այս մասին «Հայրենիքի փրկությանե շարժման մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, պատասխանելով դահլիճից հնչող հարցերին:  

 

«Գերիների հարցն իրոք բարդ է, բայց մեզ կարող է օգտակար լինել այդ հարցում Ռուսաստանը, երկրորդը՝ միջազգային կազմակերպություններն են, որոնց պետք է ներգրավել, երրորդը` Հայաստանի ղեկավարությունն է, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի դեպքում: Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է այդ գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար, նա նրանց գերի չի համարում, նրանց ցանկանում է դատել: Բայց եթե  երկրի ղեկավարը կպած լիներ գործին, իմ կարծիքով՝ այդ հարցը հիմնականում կարելի էր լուծելե,-ասաց նա: 

 

Վազգեն Մանուկյանի խոսքով՝  նախկինում բոլոր նախագահները, որոնք Ղարաբաղյան շարժումը ղեկավարում էին, ղարաբաղյան հարցի լուծումը հստակ պատկերացնում էին, թե ինչ էին ուզում և մաքսիմում, որ կարող էինք ունենալ, Արցախի անկախություն, միգուցե միացրած Շահումյանը և անմիջական կապ Հայաստանի հետ: 

 

«Ցավն այն է, որ ոչ մեկը իշխանությունից դա չի ներկայացրել, իսկ ոչ մի թիզ հող նշանակում է ոչ մի բանակցություն, նշանակում է պատերազմե,-ասաց նա:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250