Քաղաքականություն

Թող հրապարակեն Աննա Հակոբյանի հետ լուսանկարին հաջորդած ու նախորդած մի քանի րոպեները. Արծրուն Հովհաննիսյան

Unknown 2,583 դիտում
Թող հրապարակեն Աննա Հակոբյանի հետ լուսանկարին հաջորդած ու նախորդած մի քանի րոպեները. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Արծրուն Հովհաննիսյանը լրագրողի հետ զրույցում խոսել է Աննա Հակոբյանի հետ հայտնի լուսանկարի մասին ու պատասխանել հարցին՝ արդյո՞ք վերջինս է ասել, թե ինչ պետք է հայտարարի ինքը:

Հովհաննիսյանն ասել է, որ նման բան չի եղել. «Պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ վայրկյանով չեմ հանդիպել Աննա Հակոբյանին, չեմ տեսել, հեռվից չեմ տեսել անգամ:

Եթե նկար հրապարակողներն ազնիվ են, թող հրապարակեն դրան նախորդող մի քանի րոպեները և հաջորդող րոպեները:

Ազատություն ռադիոկայանում սեղանի շուրջ որ նստած ենք, եկել նստել ենք, չէ՞, հետո հելել գնացել ենք, չէ՞: Թող հրապարակեն այդ նկարները, դուք կտեսնեք, որ իրենք սուտ են խոսում:

Ամբողջ պատերազմի ընթացքում տեղեկությոնները ստացել եմ բացառապես պաշտպանական գերատեսչությունից»,-ասել է նա՝ հավելելով, որ այլ տեղեկությունների չի տիրապետել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից