Քաղաքականություն

Նարեկ Մալյանին հրավիրել են ոստիկանություն բացատրություն տալու

Unknown 436 դիտում

Ինձ վաղը ժամը 11:00-ին կանչել են Երևան քաղաքի ոստիկանություն, Չաուշեսկուի գործով: Այս մասին քիչ առաջ ԱԱԾ-ի մոտ հայտնեց Նարեկ Մալյանը:

Այս պահին Մալյանը մի շարք այլ քաղաքացիների, ինչպես նաև ՎԵՏՕ-ի անդամների հետ գտնվում է ԱԱԾ-ի մոտ՝ իր աջակցությունը հայտնելու այստեղ բերման ենթարկվածներին:

Մալյանն ասաց, որ իրեն ոստկանություն կանչել են, որպեսզի բացատրություն տա վաղը կայանալիք ներկայացման վերաբերյալ:

Մալյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու են բերման ենթարկել Կարեն Բեքարյանին՝ հավելելով, որ այս ամեն ինչը ծիծաղելի է ու անտրաբամանական:

Նրա խոսքերով, իշխանությունները շատ վախեցած են:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250