Քաղաքականություն

Որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի. Սերժ Սարգսյան

Unknown 350 դիտում

Ես մեծ քաղաքականությունից երբեք չեմ հեռացել, վերջին 30 տարվա ընթացքում եղել եմ մեծ քաղաքակնության մեջ, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում: Ավարտել եմ, իհարկե, շատերը պետք է ասեն, բա 2015 թվականին էլ ասացիր, որ վարչապետ չես լինելու, դա այլ խոսակցության, այլ հարցազույցի թեմա է, բայց ես ասում եմ այն, ինչ կա և որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի», - նշել է նա:

«Ես կարող եմ լինել ցանկացած պաշտոնյայի խորհրդատու, խորհդական, բայց ոչ ավելին, իմ ասածը չի նշանակում, որ ես ակտիվ քաղաքականությունից պատրաստվում եմ հեռանալ, իմ ասածը չի նշանակում, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում կորցնելու է իր ազդեցությունը: Ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ է լինելու էլ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն՝ մենք ակտիվորեն մասնակցելու ենք», - ասել է Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահը կարծում է, որ իշխանության որոշումը՝ հրաժարվել արտահերթ ըտնրությունների գաղափարից՝ վերջնական չէ:

«Իհարկե վերջնական որոշում չէ, եթե մարդը կարող է կեղծել մի ամբողջ պատերազմ, ինչ արժե սուտ ասել, կամ էլ կեղծել ընտրություններ: Ընտրությունները ավելի կարևոր չեն, քան պատերազմը», - նշել է Սարգսյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250