Հասարակություն

Վրաստանում Covid-19-ի պատճառով մայիսի 4-ից 11-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարվել. Aliq Media

Lilit T. 288 դիտում
Վրաստանում Covid-19-ի պատճառով մայիսի 4-ից 11-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարվել. Aliq Media

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը գործատուներին կոչ է անում աշխատակիցներին տեղափոխել հեռավար ռեժիմի: Ինչպես նաև, այսօր տեղի ունեցած նիստին, խորհուրդը որոշում է կայացրել մայիսի 4-11-ը երկրում հայտարարել ոչ աշխատանքային օրեր:Հաղորդում է Aliq Media-ն։

Խորհուրդը քննարկել է համաճարակաբանական իրավիճակը, որը վատթարանում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում:

Խորհուրդը մեկ անգամ ևս հորդորում է քաղաքացիներին ճիշտ օգտագործել դիմակը, պահպանել սոցիալական հեռավորությունը և խուսափել մարդաշատ հավաքներից և հասարակական միջոցառումներ կազմակերպելուց, որոնց անցկացումն արգելվում է կառավարության որոշմամբ:

Հաշվի առնելով երկրում համաճարակաբանական իրավիճակը՝ այս փուլում ուժի մեջ է մնում ժամը 21: 00-05: 00-ն տեղաշարժի արգելքը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250