Պատահարներ

Հրդեհ Մասիսի աղբավայրում. քաղաքն ու գյուղերը ծխի մեջ են հայտնվել

Gohar Vardanyan
Հրդեհ Մասիսի աղբավայրում. քաղաքն ու գյուղերը ծխի մեջ են հայտնվել

Մայիսի 22-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

 

Պարզվել է, որ այրվում է մոտ 2 հա տարածք։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: 

 

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Մասիս քաղաքի բնակիչներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել է Մասիս քաղաքի աղբավայրի հրդեհման հետևանքով քաղաքի և հարակից գյուղերի՝ ծխի մեջ հայտնվելու, ինչպես նաև ճանապարհամերձ հատվածում շինաղբ թափելու վերաբերյալ։ 

 

 «Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տարածքում շրջայց իրականացնելու, դեպքի հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250