Պատահարներ

Բախվել են «Mercedes» և «ВАЗ 2104» ավտոմեքենաները. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Unknown
Բախվել են «Mercedes» և «ВАЗ 2104» ավտոմեքենաները. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Գառնիկ Շահինյանի վարած Mercedes մակնիշի և Տավուի մարզի բնակիչ, 55-ամյա Վարուժան Անանյանի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Գ. Շահինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Գ. Շահինյանը Դալարիկ գյուղի «Սուրբ Վարդան» եկեղեցու քահանան է:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250