Պատահարներ

Իտալիայում ճոպանուղու վթարի հետևանքով 14 մարդ է մահացել

Adrine Nidelyan
Իտալիայում ճոպանուղու վթարի հետևանքով 14 մարդ է մահացել

Իտալիայի Պիեմոնտ մարզում ճոպանուղու խցիկի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Ինչպես հայտնում է իտալական Rainews24 հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել կիրակի: Վթարվել է մոտ 1500 բարձրությամբ աշխատող ճոպանուղին, որը միացնում է Ստրեզա բնակավայրը և Մոնտերոն լեռը: 

Հեռուստաալիքի տվյալներով՝ խցիկում 10 մարդ է գտնվել: Կործանումը տեղի է ունեցել լեռնագագաթից 100 մետր ցածր տեղանքում: 

Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները: Երկու տուժածին տեղափոխել են Թուրինի հիվանդանոց:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250