Քաղաքականություն

Մտածում եմ մի 10 տարի հետո մի հատ նենց բանակ ստեղծեմ, որ Տիգրան Մեծի քարտեզը վերականգնեմ, դա իմ մանկական երազանքն է. Հովիկ Աղազարյան

Unknown 687 դիտում
Մտածում եմ մի 10 տարի հետո մի հատ նենց բանակ ստեղծեմ, որ  Տիգրան Մեծի քարտեզը վերականգնեմ, դա իմ մանկական երազանքն է. Հովիկ Աղազարյան

90-ականների հայտնի դեպքերից հետո բնակավայրեր կան, որ ադրբեջանական են եղել, բայց մեր հողի մեջ են եղել ու հակառակը: Այդ իրավիճակը գրեթե սիմետրիկ է: Խնդիրը լուծելու համար այդ սիմետրիկությունը չպետք է խախտվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մասնավորապես խոսելով Տավուշի գյուղերի ու Տիգրանաշենի մասին:

Հարցին՝ իր համար նույնպե՞ս պատմությունը ԽՍՀՄ-ից է սկսվում, գիտի արդյո՞ք ինքը Տավուշում գյուղեր, որոնք հայկական չեն, Աղազարյանն ասել է, որ իր համար պատմությունը սկսվում է Տիգրան Մեծից. «Ես մտածում եմ մի տաս տարի հետո մի հատ նենց բանակ ստեղծեմ, որ  Տիգրան Մեծի քարտեզը վերականգնեմ: Դա իմ մանկական երազանքն է»,-ասել է նա՝ նշելով, որ դա բոլոր հայերի երազանքն է, բայց մինչ այդ պետք է լուծել այսօրվա խնդիրները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից