Այլ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ

Unknown 1 րոպե 286 դիտում
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնել է Սան Կլարա շրջանի ոստիկանությունը:

«Կարող եմ հաստատել, որ կան մեծաթիվ տուժածներ, այդ թվում և՝ զոհեր»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է VTA երկաթգծային ընկերության ներկայացուցիչը, որտեղ էլ տեղի է ունեցել հրաձգությունը:

Նախնական տվյալներով՝ բոլոր տուժածները տվյալ երկաթգծային ընկերության աշխատակիցներ են:

Իրավապահ մարմինները հայտնել են, որ կրակող անձը չեզոքացված է: Այլ մանրամասներ դեպքի առնչությամբ դեռ չեն հաղորդվում:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250