Քաղաքականություն
«Այսօր գերեվարված ադրբեջացիներին ռուսները տարել են, ամենայն հավանականությամբ, ազատել». Ալվինա Աղաբաբյան
Unknown
2,368 դիտում
| Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է. «Այսօր առավոտյան Արցախի Մարտունու շրջանի հյուսիսային գյուղերից մեկի հատվածում հայ դիրքապահները բռնել են շփման գծի մեր կողմն անցած ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայողի` 2 մայորի և 1 շարքայինի։ Աղբյուրի փոխանցմամբ` մեր դիրքապահները զինաթափել են թշնամու զինծառայողներին, առգրավել նրանց ավտոմեքենան։ Որոշ ժամանակ անց սակայն միջամտել են ռուս խաղաղապահները և երեքին էլ տարել։ Ամենայն հավանականությամբ, 3-ն էլ ազատ են արձակվել։ Հավաստիացումներին, թե վերջիններս մոլորվել են ու պատահմամբ հատել շփման գիծը, չեն հավատում ոչ մեր դիրքապահները, ոչ էլ տեղի բնակչությունը։ Համանման իրավիճակում Ադրբեջանը ոչ մի պարագայում ազատ չէր արձակի մեր զինծառայողներին, կամ կփոխանակեր հերթական ականապատ տարածքների քարտեզների կամ անհրաժեշտ այլ ինֆորմացիայի հետ, կամ կդատեր որպես դիվերսանտների, լրտեսների ու ահաբեկիչների, ինչպես որ դա անում է 2020 թ. դեկտեմբերին Թաղավարդում գերեվարված մեր զինծառայողների հետ։ Այսօր էլ 2 հայ գերիներ` Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանն ապօրինաբար դատապարտվեցին 6 տարի ազատազրկման, մինչդեռ հայկական կողմը փաստորեն հենց այնպես բաց թողեց թշնամու զինծառայողներին, և դա այն դեպքում, երբ Ադրբեջանում ունենք մոտ 200 ռազմագերի»։ |
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
Unknown
13,142
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Unknown
13,488
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Unknown
737
ՊՆ-ն հայտարարություն տարածեց. հայտնի է, թե ինչ է կատարվել սահմանին
Unknown
5,050
Ավելին Քաղաքականություն բաժնից
Նավթի գներն աճում են՝ ավելացնելով Ռուսաստանի շահույթը
1 րոպե
206
5.0
Պատերազմը շուտով կավարտվի․ Թրամփ
1 րոպե
437
143 միլիոն եվրոյի ԵՄ աջակցություն՝ Հայաստանի զարգացման նպատակով
1 րոպե
197
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարություն է արել
1 րոպե
1,390