Պատահարներ
116 մարդ է զոհվել Էկվադորի բանտերից մեկում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով. կա 80 վիրավոր
Unknown
Էկվադորի Գուայաքիլ քաղաքի բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 116 մարդ, վնասվածքներ է ստացել 80-ը։ Առնվազն 5 մարդ գլխատվել է, Ազատության փոխանցմամբ` հայտնում է Associated Press-ը։
Հաղորդվում է, որ ծեծկռտուքի ընթացքում կալանավորները կիրառել են զենքեր, դանակներ, պայթուցիկ սարքեր։ Միջադեպը կանխելու համար ներգրավվել է շուրջ 400 ոստիկան։
Անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 28-ին, երբ բանտի մի թևից կալանավորները ներխուժել են մյուս թևը և հարձակվել այնտեղի բանտարկյալների վրա։
Էկվադորի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ անկարգությունների պատճառը Los Lobos և Los Choneros խմբավորումների միջև ծագած վեճն է։ Երկու խմբավորումներն էլ առնչություն ունեն թմրանյութերի միջազգային շրջանառությանը։
Նմանատիպ հոդվածներ
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Unknown
Եղբայրը փորձել է քրոջ մեղքն իր վրա վերցնել․ վարորդական վկայական չունեցող քույրը տապալել էր լուսացույցը
Unknown
Մեքենան գլխիվայր շրջվել է, 20 ամյա երիտասարդը` տեղում մահացել. կա վիրավոր
Unknown
Ինչ էր պատահել և ինչպես են իրենց զգում հիվանդանոց տեղափոխված 7 քաղաքացիները. նոր մանրամասներ
Unknown
Ավելին Պատահարներ բաժնից
Ողբերգական ավտովթար՝ Չարենցավան-Ֆանտան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
5.0