Պատահարներ

Ոստիկանները տաք հետքերով բռնել են «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մետաղյա գանձանակը գողացողին, ով փորձում էր կոտրելու միջոցով բացել այն

Unknown
Ոստիկանները տաք հետքերով բռնել են «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մետաղյա գանձանակը գողացողին, ով փորձում էր կոտրելու միջոցով բացել այն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 30-ին համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արաբո Խ-ն նույն օրը, օգտվելով Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու դռան՝ բաց լինելու հանգամանքից, ներս է մտել և այնտեղից գողացել հանգանակությունների համար նախատեսված մետաղյա գանձանակը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբո Խ-ն այն դուրս է հանել եկեղեցուց և փորձել է կոտրելու միջոցով բացել այն, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների արդոյւնքում նա չի կարողացել իր չար գործը ավարտին հասցնել։ Նրա մոտ հայտնաբերվել է մետաղյա գանձանակը, որով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից էլ հետո բաց է թողնվել։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250