Պատահարներ

Ճանապարհի մերկասառույցի պատճառով 57-ամյա վարորդը Dodge-ով գլխիվայր հայտնվել է ձորակում

Unknown
Ճանապարհի մերկասառույցի պատճառով 57-ամյա վարորդը Dodge-ով գլխիվայր հայտնվել է ձորակում

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 57-ամյա Ղարիբ Ա.-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:

 

Ինչպես հայտում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ղարիբ Ա.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից