Պատահարներ
Մեքենան հայտնվել է գնացքի տակ. Թուրքիա
Unknown
Անկարայում բեռնատար գնացքը բախվել է մարդատար մեքենային` այն քարշ տալով 300 մետր։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները` վկայակոչելով CNNTürk-ը, միջադեպի հետևանքով մահացել է ավտոմեքենայի ուղևորներից մեկը, իսկ վարորդը և մյուս ուղևորը տուժել են: Թեթև վնասվածքներ է ստացել գնացքի մեքենավարը։
Վթարը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի Պոլաթլի շրջանում։ Պատճառը, ըստ նախնական տվյալների, ուղեփակոցի անսարքությունն է եղել։
Դեպքի առթիվ քննություն է տարվում։
Նմանատիպ հոդվածներ
Վարանդա-Շուշի ճանապարհի շինարար բանվորներին տեղափոխող ավտոբուսը վթարվել է. 18 վիրավոր կա
Unknown
Հազարավոր մարդիկ մնացել են առանց գազի. Թբիլիսի
Unknown
Գյումրիում մեքենա է այրվել. Mercedes-ը բախվել է պատին ու վառվել
Unknown
Նախկին դատախազը կապվել է մարդասպանների բանդայի հետ և պատվիրել սպանել քրոջ ամուսնուն. ՌԴ
Unknown